Հոդված 22
Հոդված 22.
Նախատեսում է հրթիռային վառելիքի բաղադրամասերով և այլ թունանյութերով թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները (եղնջացան, Կվինկեի այտուց և այլն), որոնք հաստատվել են ստացիոնար պայմաններում: Փորձաքննությունն իրականացվում է հոսպիտալային բուժումից հետո: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն տարած ժամկետային զինծառայողների և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների մոտ գոյություն ունեցող աննշան մնացորդային երևույթները վերաբերում են «Գ» կետին:
Առանց որևէ հետևանքի սուր ճառագայթային հիվանդություն տարած անձինք սույն հոդվածի «Դ» կետի համաձայն պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար, բայց ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար:
ՌՆ, Իճ այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած զինծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման:
Ճառագայթային հիվանդության նշանների բացակայության դեպքում ժամկետային զինծառայողներն ըստ սույն հոդվածի «Դ» կետի ճանաչվում են ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար: Սպաների, ենթասպաների և կին զինծառայողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Էլեկտրամագնիսական դաշտի II-III աստիճանի քրոնիկական ներգործության համախտանիշի կրկնության դեպքում (նույնիսկ հիվանդության բարենպաստ ելքի պայմաններում) զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի՝ էլեկտրամագնիսական դաշտեր ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:
«Գ» կետին են վերաբերում նաև անաֆիլակտիկ շոկի ձևով թունավորալերգիկ բնույթի տարբեր նյութերի, շիճուկային հիվանդության և այլ դեղորայքային, քիմիական ալերգենների ներգործության հետևանքները, երբ բուժումից հետո լրիվ վերականգնվում են հիվանդների ախտահարված օրգանների ու համակարգերի ֆունկցիաները:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշում է ընդունվում բացառիկ դեպքերում, երբ խանգարված օրգանների ֆունկցիաների և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս: Հիվանդության պատճառով տրամադրված արձակուրդից հետո զինվորական ծառայության համար պիտանիությունը (այդ թվում՝ ըստ IV սյունակի) որոշվում է «Դ» կետի համաձայն անհատապես՝ կախված օրգանների ու համակարգերի ֆունկցիաների, մասնագիտական աշխատունակության վերականգնման աստիճանից:
Թունավոր և ալերգիկ ներգործություններից հետո անբարենպաստ ելքերի դեպքում պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար որոշվում է համաձայն «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների՝ կախված ախտահարված օրգանի կամ համակարգի (սրտամկանի, հոդերի, անոթների, արյան և այլն) ֆունկցիաներից:
Ըստ «Դ» կետի փորձաքննվում են հիվանդությունից հետո վերականգնողական բուժման ավարտից, արձակուրդից վերադարձած զինծառայողները: Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած ժամկետային զինծառայողները պիտանի չեն ՌՆ, Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար: Սպաների պիտանիությունը ՌՆ, Իճ այլ աղբյուրներով աշխատելու հարցը որոշվում է անհատապես՝ ըստ լյարդի և աղեստամոքսային համակարգի վիճակի:
Սուր ալերգիկ վիճակ՝ ի հայտ է եկել առաջին անգամ, անցել է բուժումից հետո, փորձաքննվում է «Գ» կետով.
● 1 տարվա ընթացքում 2-3 անգամ կրկնվող՝ անցնում է բուժման կուրսից հետո, առանց Կվինկեի այտուցի, փորձաքննվում է «Դ» կետով, զորակոչիկները պիտանի են,
● հաճախակի՝ 1 ամսում 3 և ավելի անգամ կրկնվող կամ 1 անգամ Կվինկեի այտուցով ուղեկցվող, կամ բուժմանը դժվարությամբ ենթարկվող, կամ քրոնիկական վիճակի անցնող դեպքերը փորձաքննվում է «Բ» կետով:
Զինծառայության համար պիտանիությունը որոշվում է «Բ» կետով, եթե հայտնի է ալերգենը (սննդային, դեղորայքային և այլն), որոնք զինված ուժերում մշտապես կիրառվող նյութեր են և կարող են ծառայության ընթացքում բերել լուրջ բարդությունների: Սրանք հաստատված են լինում բժշկական փաստաթղթերով:
Եթե տվյալները անամնեստիկ են, դրանք պետք է հաստատված լինեն հանձնաժողովային կարգով կամ մասնագիտացված բաժանմունքներում:
Ավստրալիական անտիգենակիր լինելը հիմք չէ զինվորական մասնագիտությամբ ծառայության համար պիտանի չճանաչելու համար: ՌՈՒՀ-եր ընդունվող անձինք պետք է մանրազնին հետազոտվեն՝ լյարդի գաղտնի ընթացող քրոնիկական հիվանդությունը բացառելու համար: ՌՈՒՀ-եր դիմած այն զինծառայողները կամ քաղաքացիները, ովքեր հիվանդացել են վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆերով և բուժվելուց հետո չունեն լյարդի ու աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի խանգարումներ, ընդունվելու համար ճանաչվում են պիտանի, բայց ստացիոնար բուժման ավարտից ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Ալերգիկ վիճակները, որոնք անցնում են բուժումից հետո, չեն ուղեկցվում Կվինկեի այտուցով, պիտանի են ծառայության:
Կվինկեի այտուցով ալերգիկ վիճակները փորձաքննվում են «Բ» կետով: