Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Բրոնխիալ ասթմայի ախտորոշումը պետք է կատարվի ստացիոնար համալիր հետազոտությունից հետո:

«Ա» կետին է վերաբերում կրկնակի ստացիոնար բուժում պահանջող, շնչարգելության ծանր ու հաճախակի նոպաներով ուղեկցվող, II-III աստիճանի թոքային ու սրտային անբավարարությամբ բրոնխիալ ասթման:

«Բ» կետին է վերաբերում բրոնխիալ ասթմայի միջին ծանրության ձևը, որը բնորոշվում է ամիսը մեկ և ավելի անգամ կրկնվող և բրոնխալայնիչ տարբեր միջոցներով հեշտությամբ վերացվող շնչարգելության նոպաներով: Նոպաների միջև ընկած շրջանում պահպանվում է արտաքին շնչառական ֆունկցիայի I-II աստիճանի խանգարումը:

«Գ» կետին են վերաբերում հիվանդության թեթև ձևերը, որոնց ժամանակ շնչարգելության նոպաները տևական չեն, տարեկան լինում են 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ վերացվում են բրոնխալայնիչ միջոցներով: Նոպայից դուրս կարող է լինել ԱՇՖ-ի աննշան խանգարում:

Եթե բրոնխոսպազմային համախտանիշն այլ հիվանդությունների ախտանշան է, ապա զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածներով՝ կախված հիմնական հիվանդության ընթացքից:

Ալերգիկ այլ հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ սույն Կարգի համապատասխան հոդվածների՝ կախված ախտահարված օրգանի կամ համակարգի ֆունկցիոնալ վիճակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։