Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 49

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 49.

Ճողվածքներ ունեցող զորակոչիկներին առաջարկվում է վիրահատություն, առաջին անգամ տրվում է տարկետում մինչև 6 ամիս ժամկետով, հրաժարվելու դեպքում նրանք փորձաքննվում են «Գ» կետի համաձայն: Հաջող բուժումից հետո նրանք պիտանի են շարային ծառայության համար: Վիրահատական բուժման հակացուցման դեպքում կիրառվում է սույն Կարգի համապատասխան հոդվածը:

«Ա» կետին են վերաբերում կրկնվող, մեծ չափերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների ֆունկցիան խախտող ճողվածքները: Այս նույն կետով փորձաքննություն է կատարվում նաև բազմաթիվ հետվիրահատական ճողվածքների վիրահատությունից հրաժարվելու դեպքում: Վիրահատությունից հետո ճողվածքի մեկանգամյա կրկնվելը հիմք է «Ա» կետի կիրառման համար: Քայլելը չդժվարացնող, չափավոր մեծության ճողվածքների՝ մեկ անգամ կրկնվելու դեպքում կիրառվում է «Գ» կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։