Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 19

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Նախատեսում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը: Մոտ մեկ տարի առաջ սուր բրուցելյոզով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում՝ համաձայն 18-րդ հոդվածի:

Առանց բրուցելյոզի կլինիկական դրսևորումների դրական շիճուկաբանական (տիտրը 1:50՝ ըստ Ռայտ-Խեդելսոնի) կամ ալերգիկ ռեակցիաների առկայությունը չի կարող հիմք ծառայել տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայության համար պիտանի չլինելու մասին որոշում ընդունելու համար: Այդ զորակոչիկները ճանաչվում են պիտանի ոչ շարային ծառայության համար՝ ըստ 22-րդ հոդվածի «Դ» կետի:

Քրոնիկական դիզենտերիայով տառապող ժամկետային զինծառայողները ենթակա են ստացիոնար բուժման: Բուժումից հետո ավելի, քան երեք ամսվա ընթացքում կայուն մանրէակրության դեպքում նրանք ճանաչվում են ոչ պիտանի խաղաղ ժամանակ, պիտանի՝ պատերազմի ժամանակ ոչ շարային ծառայության համար այնպիսի պայմաններում, որոնք շրջապատի համար ապահովում են համաճարակաբանական անվտանգություն:

Քրոնիկական դիզենտերիայի չապաքինվող կամ չընդհատվող մանրէակրության ձևերով տառապող զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի խաղաղ ժամանակ ծառայության համար:

Որովայնային տիֆի ու պարատիֆերի հարուցիչների կայուն մանրէակրության ժամանակ (ավելի, քան 3 ամիս) զորակոչիկներին տրվում է մինչև 6 ամիս տարկետում: Ժամկետային զինծառայողները, ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ ոչ պիտանի են ճանաչվում 6-12 ամիս անց բժշկական վերափորձաքննությամբ: Տիֆ-պարատիֆային հիվանդությունների հարուցիչների քրոնիկական արտազատում ունեցող սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց, ավարտական կուրսերի կուրսանտների ու ունկնդիրների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես:

Սուր և քրոնիկական վարակիչ ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ կախված օրգանների ու համակարգերի ֆունկցիոնալ վիճակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։