Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 29

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Ընդգրկում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը և դրանց բարդությունները): Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով՝ խոշոր հոդերի ցավերով:

Ախտորոշումը հաստատվում է ըստ.

● գանգատների (որովայնի, կրծքավանդակի շրջանում պարբերաբար առաջացող 24-48 ժամ տևողությամբ, դողէրոցքով, ջերմության բարձրացմամբ ուղեկցվող նոպայաձև ցավերով), բուժկանխարգելիչ հիմնարկների փաստաթղթերի (զորակոչվելուց առաջ առնվազն մինչև 3 տարվա վաղեմության),

● ժառանգական գործոնի (ներկայացվում են մերձավոր հարազատների հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր),

● ստացիոնար հետազոտման տվյալների.

ա) ստացիոնար պայմաններում նոպայի արձանագրում,

բ) լաբորատոր հետազոտությունների արդյունքներ (ոչ պակաս, քան 3 անգամ),

գ) գենետիկ հետազոտություն:

Հիվանդությունը հաստատող լրացուցիչ վկայություն է որովայնի պատի հետվիրահատական սպիների (ապենդեկտոմիայի, խոլեցիստէկտոմիայի և այլ պատճառներով) առկայությունը:

«Ա» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հաճախակի նոպաները՝ ներքին օրգանների խիստ արտահայտված օրգանական փոփոխություններով (երիկամների ամիլոիդոզ, լյարդի, փայծաղի դիստրոֆիկ փոփոխություններ և այլն):

«Բ» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները՝ առանց ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման: Եթե վերջին 3 տարիների ընթացքում բժշկական փաստաթղթերով հաստատված պարբերական հիվանդության նոպա չի արձանագրվում, ապա զորակոչիկները փորձաքննվում են «Գ» կետով:

I սյունակով նախատեսված փորձաքննվողները կցագրման ժամանակ ուղարկվում են բուժկանխարգելիչ հիմնարկներ՝ հետազոտման և դինամիկ հսկողության համար:

Ըստ III սյունակի փորձաքննվողները, որոնք ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում չունեն, համարվում են ծառայության համար պիտանի: Ներքին օրգանների ախտահարման և ֆունկցիայի զգալի կամ չափավոր խանգարման դեպքում նրանք փորձաքննվում են ըստ «Ա» կամ «Բ» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։