Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 48

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 48.

«Ա» կետին են վերաբերում խոշոր անոթների զարկերակային և զարկերակաերակային անևրիզմները՝ անհաջող վիրահատության կամ դրանից հրաժարվելու դեպքում, գանգրենանեկրոզային փուլում խցանող էնդար-տերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, IV աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով ստորին վերջույթների զարգացող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոթրոմբոզը, հետթրոմբոտիկ և վարիկոզային հիվանդությունը, IV աստիճանի լիմֆեդեման, III փուլի անգիոտրոֆոնևրոզները, արհեստական պրոթեզների ու շունտերի կիրառմամբ խոշոր անոթների անհաջող, վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակը:

«Բ» կետին են վերաբերում ստորին վերջույթների անոթների II փուլի խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, ստորին վերջույթների պոստթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը (III աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով), III աստիճանի փղագարությունը, II փուլի անգիոտրոֆոնևրոզները (տևական ցավային համախտանիշով, որն ուղեկցվում է մատների կապտությամբ), խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակները:

Ըստ այս կետի փորձաքննվում են նաև I փուլի խցանող էնդարտերիիտով հիվանդ զորակոչիկներն ու ժամկետային զինծառայողները:

Հաշվի առնելով արյան շրջանառության խանգարումների աստիճանը, ծառայության պայմանները և աշխատունակության վիճակը՝ ռազմաբժշկական հանձնաժողովը III սյունակով նախատեսված փորձաքննվողների վերաբերյալ առանձին դեպքերում որոշում ընդունելիս ցուցաբերում է անհատական մոտեցում՝ «Բ» կամ «Գ» կետի համաձայն:

«Գ» կետին են վերաբերում ստորին վերջույթների հետթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը՝ քրոնիկական երակային II աստիճանի անբավարարության երևույթներով (ոտնաթաթերի ու սրունքների պարբերական այտուցվածություն երկար քայլելուց կամ կանգնելուց հետո, որն անցնում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ), II աստիճանի լիմֆեդեման, I փուլի անգիոտրոֆոնևրոզները (ցրտահարության ժամանակ մատների այտուցը, ցավերն ու գունատությունը, որոնք տևում են մի քանի ժամ), ստորին վերջույթների I փուլի խցանող էնդարտերիիտը և աթերոսկլերոզը (III սյունակով փորձաքննվողների համար):

«Դ» կետին են վերաբերում առանց երակային անբավարարության նշանների ստորին վերջույթների վարիկոզային հիվանդությունը (I աստիճան), I աստիճանի լիմֆեդեման (ներբանի թիկունքի աննշան այտուց, որը նվազում կամ անհետանում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ):

Խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո, երբ լրիվ վերականգնվում են արյան շրջանառությունը և ֆունկցիաները, ըստ I սյունակի փորձաքննվողների համար կիրառվում է «Գ» կետը, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների համար՝ «Դ» կետը:

Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է ըստ զարգացման փուլի և խանգարումների աստիճանի: Փորձաքննության եզրակացությունն ընդունվում է կլինիկական հետազոտությունից հետո խոր, ենթամաշկային և հաղորդակցային երակների փականների ֆունկցիայի ու խորանիստ երակների անցանելիության աստիճանի որոշմամբ: Ընդսմին, օգտագործվում են ռեովազոգրաֆիան նիտրոգլիցերինային փորձով, մաշկի էլեկտրաջերմաչափումը, անգիոֆլեբոլիմֆոգրաֆիան, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օբյեկտիվ ցուցանիշներ տվող այլ մեթոդներ:

Ստորին վերջույթների առանձին հատվածներում առանց երակային անբավարարության նշանների երակների լայնացումը գլանային կամ գալարային առաձգական ցցվածքների տեսքով խոչընդոտ չէ ՌՈՒՀ ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։