Հոդված 56
Հոդված 56.
Սերմնալարերի երակների II-III աստիճանի վարիկոզ լայնացում ունեցող զորակոչիկներին և զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Բուժման բավարար արդյունքի դեպքում նրանց պիտանիությունը շարային զինծառայության համար չի սահմանափակվում:
«Ա» կետին է վերաբերում ոչ արդյունավետ բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացումը (լարն իջնում է ապաճած ամորձու ստորին բևեռի մակարդակից ցած, առկա է մշտական ցավի ախտանիշը, սերմնարտադրությունը խանգարված է, կա սպիտա- և արյունամիզություն):
«Բ» կետին է վերաբերում բուժման ոչ բավարար արդյունքի կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարի երակների II և I աստիճանի վարիկոզ լայնացումը (լարն ամորձու վերին բևեռի մակարդակից ցածր է, չկան ամորձու ապաճման երևույթներ և ցավային ախտանիշի դրսևորումներ):