Հոդված 26
Հոդված 26.
«Ա» կետին, բացի պսակաձև անոթների շրջանառության և (կամ) ընդհանուր արյան շրջանառության III աստիճանի խանգարումով ուղեկցվող սրտանոթային համակարգի հիվանդություններին, վերաբերում են.
● սրտի բնածին արատները,
● սրտի համակցված ու զուգորդված ձեռքբերովի արատները՝ անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից,
● սրտապարկի համընդգրկուն խցանումը,
● սրտի կամ աորտայի անևրիզմը,
● սրտի ռիթմի կամ հաղորդականության խանգարման առանձին կայուն, դժվար բուժվող ձևերը,
● հիվանդության զարգացած շրջանում համակարգային անոթային հիվանդությունները:
«Բ» կետին են վերաբերում պսակաձև անոթների և (կամ) ընդհանուր արյան շրջանառության II աստիճանի խանգարումով ուղեկցվող սրտանոթային համակարգի հիվանդությունները:
Աղյուսակ 3
Շնչառական անբավարարության աստիճաններ
1. Կլինիկական ցուցանիշներ Նորմա Ֆունկցիաների անբավարարության ցուցանիշներ
I աստիճան (աննշան) II աստիճան (չափավոր) III աստիճան (արտահայտված)
ա) Հևոց չկա Նախկինում անսովոր ծանրա-բեռնվա-
ծության ժամանակ Սովորական ծանրա-բեռնվածու-
թյան ժամանակ Մտավոր հանգստի պայմաններում
բ) Շնչական ակտերի քանակը 1 րոպե մինչև 20 մինչև 24 25-28 29 և ավելի
գ) Ցիանոզ չկա արտա-
հայտված է
թույլ չափով արտա-հայտված է միջին չափով տարածուն է, խիստ արտահայտված
դ) Անոթազարկը 1 րոպե մինչև 80 85-90 95-100 105 և ավելի
2. Գործիքային տվյալներ
ա) Արյան հագեցվածությունը թթվածնով (%) 94-ից ավելի 90-80 79-60 59-ից ցածր
բ) Թոքերի կենսատարողությունը % համեմատած անհրաժեշտ մեծության հետ 90-85 84-70 69-50 49-ից ցածր
գ) Թոքերի առավելագույն օդափոխությունը % համեմատած անհրաժեշտ մեծության հետ 85-75 74-55 54-35 34-ից ցածր
դ) Արագացված արտաշնչական ծավալը 1 վրկ % համեմատած անհրաժեշտ մեծության հետ 80-ից բարձր 75-65 64-50 49-ից ցածր
ե) Տիֆնոյի ինդեքս 70-ից բարձր 69-55 54-40 39-ից ցածր
Առանձին դեպքերում պարտադիր զինծառայության մեջ գտնվող սահմանային տարիքի չհասած սպաները, ովքեր սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի ինպլանտացիայից (փոխպատվաստումից), աորտապսակաձև շունտավորումից, ինչպես նաև սրտի ռիթմի և հաղորդականության անցողիկ խանգարումով սրտամկանի սահմանափակ ինֆարկտից հետո պահպանել են աշխատունակությունը, կարող են ճանաչվել պիտանի ծառայությանը՝ շարքից դուրս:
Սրտի բնածին արատներ ունեցող զորակոչիկները և ժամկետային զինծառայողները, անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից, փորձաքննվում են ըստ «Բ» կետի:
Հեմոդինամիկայի չափավոր խանգարումներով սրտի ձեռքբերովի արատներ ունեցող զորակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են ըստ «Բ» կետի, իսկ հեմոդինամիկայի աննշան խանգարումների կամ դրանց բացակայության դեպքում՝ ըստ «Գ» կետի:
Սրտի, սրտապարկի վերքերի, խոշոր անոթների շրջանում միջնորմից օտար մարմինների վիրահատական հեռացման դեպքում I սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է համաձայն «Ա», «Բ» կամ «Գ» կետերի՝ կախված հեմոդինամիկայի և արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման աստիճանից:
«Գ» կետին է վերաբերում ակտիվ սուր ռևմատիկ տենդը, որի ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո առնվազն 45 օր պահպանվում են սրտի կամ այլ օրգանների ախտահարման օբյեկտիվ նշանները (սրտի արատ և այլն): Այս կետին է վերաբերում նաև սրտի միտրալ և եռփեղկ փականների առաջնային արտանկումը, որն ուղեկցվում է սրտի ռիթմի և հաղորդականության անցողիկ, կայուն և չափավոր հեմոդինամիկ խանգարումներով՝ արյան ընդհանուր շրջանառության I աստիճանի անբավարարությամբ, ինչպես նաև սրտի միտրալ և այլ փականների առաջնային II աստիճանի արտանկումը՝ սրտի ռիթմի կայուն խանգարումով:
«Գ» կետին են վերաբերում նաև սրտի ռիթմավարի միգրացիան հեմոդինամիկայի 1-ին աստիճանի խանգարմամբ, հաճախակի փորոքային էքստրասիստոլաները (ըստ հոլթեր հետազոտության՝ ժամում 30 և ավելի), պոլիտոպ էքստրասիստոլաները, ալլոռիթմիաները, սինուսային հանգույցի թուլության համախտանիշը, Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկների մասնակի պաշարումները, եթե ուղեկցվում եմ հեմոդինամիկայի 1-ին աստիճանի խանգարումով, ատրիովենտրիկուլյար և սինոաուրիկուլյար պաշարումները:
Ըստ «Գ» կետի են փորձաքննվում նաև առանց սրտի ֆունկցիոնալ խանգարման, դեքստրակարդիա ունեցող զորակոչիկները:
Վերջին մեկ տարում սրտի ու անոթների որևէ հիվանդություն տարած զորակոչիկների, զինծառայողների արյան ընդհանուր շրջանառության I աստիճանի անբավարարությունը պետք է առարկայացվի չափորոշված (դոզավորված) ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ բացահայտված ցուցանիշներով: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ հնարավոր է առողջ անձանց մոտ բացահայտվի ընդհանուր արյան շրջանառության թաքնված անբավարարություն, որը պայմանավորված է ոչ թե սրտանոթային համակարգի հիվանդությամբ, այլ անբավարար ֆիզիկական մարզվածությամբ և դրա հետևանքով ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ցածր դիմացկունությամբ:
«Դ» կետին են վերաբերում սրտի փականների ոչ մեծ չափերի արտանկումները, սրտամկանի հիվանդության բարեհաջող ելք ունեցող և առանց հեմոդինամիկ խանգարումների դեպքերը: Առանց միոկարդիոսկլերոզի, սրտային անբավարարության և սրտի ռիթմի խանգարման միոկարդիտները զինվորական ծառայության անցնելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար խոչընդոտ չեն: Սրտի ռիթմավարի միգրացիա ունեցող զորակոչիկները պետք է հետազոտվեն՝ պարտադիր հոլթեր մոնիթորինգի կատարումով:
Հաղորդականության բնածին անոմալիաների ժամանակ ռիթմի կայուն խանգարումով (WPW, CLC համախտանիշներ) անձինք փորձաքննվում են «Գ» կետով:
«Ե» կետը նախատեսում է ակտիվ հոդաբորբից (սուր ռևմատիկ տենդից), թունավարակիչ, վարակիչսեպտիկ կամ վարակիչ-ալերգիկ միոկարդիտից (սրտամկանի բորբոքումներից), սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից հետո նկատվող վիճակները: Ժամկետային զինծառայողներին հիվանդության պատճառով մեկամսյա արձակուրդ տալու կամ զինվորական պարտականությունից ազատելու մասին որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը, երբ հոդաբորբի, ոչ ռևմատիկ բնույթի միոկարդիտների ստացիոնար բուժման ավարտից հետո առնվազն 45 օրում չեն առաջացել սրտի ախտահարման կայուն և օբյեկտիվ նշաններ: Հիվանդության պատճառով արձակուրդից հետո նրանց պիտանիությունն օդադեսանտային և սահմանապահ զորքերում որոշվում է անհատապես՝ ըստ «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների:
Զորակոչվելուց առաջ 1 տարվա ընթացքում ակտիվ ռևմատիկ տենդով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում՝ 12 ամիս ժամկետով, որը լրանալուց հետո զինծառայության համար պիտանիությունը որոշվում է համաձայն 26-րդ հոդվածի՝ ըստ հիվանդության ելքի:
Ըստ III սյունակի փորձաքննվողների համար հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ակտիվ հոդաբորբ, ոչ հոդաբորբային բնույթի միոկարդիտներ, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ տանելուց հետո, երբ վերականգնողական բուժումն ավարտելու և աշխատունակությունը լրիվ վերականգնելու համար պահանջվում են մեկ ամիսը գերազանցող ժամկետներ: Սրտի իշեմիկ հիվանդությունը և զարկերակային հիպերտենզիան կարգավորելու, սրտի ռիթմի խանգարումները վերացնելու, աշխատունակությունը լիարժեքորեն վերականգնելու նպատակով էլեկտրաիմպուլսային բուժման անցկացումից հետո III սյունակով նախատեսված փորձաքննվողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին:
Հիվանդության պատճառով արձակուրդի մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ կան անվիճելի տվյալներ, որ արձակուրդից հետո զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու ընդունակությունը կվերականգնվի:
Պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած սպաներին, ենթասպաներին ու կին զինծառայողներին սրտամկանի տարածուն ինֆարկտից հետո հիվանդության պատճառով արձակուրդ հատկացնելու մասին որոշում չի ընդունվում: Նրանց վերաբերյալ որոշում կայացվում է ըստ «Հիվանդությունների ցանկի» 26-րդ հոդվածի «Ա» կամ «Բ» կետի:
Սուր ռևմատիկ տենդով, այլ ծագման միոկարդիտով հիվանդացած զորակոչիկներին ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո տրվում է տարկետում՝ մինչև 12 ամիս: