Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 93

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 93.

Բորոտություն կասկածելու դեպքում զինծառայողը ստացիոնար հետազոտության համար անհապաղ ուղարկվում է մաշկային բաժանմունք ունեցող հոսպիտալ կամ հիվանդանոց: Բորոտության հաստատվելու դեպքում տվյալ անձինք զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի և հանվում են հաշվառումից: Այն զորակոչիկները և զինծառայողները, որոնց ընտանիքներում համապատասխան առողջապահական հաստատությունները բորոտությամբ տառապող հիվանդ են հայտնաբերել, ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հանվում են հաշվառումից:

Ընտանիքից դուրս շփում ունեցողներն ուղարկվում են հետազոտության: Վարակի բացակայության դեպքում նրանք պիտանի են ճանաչվում շարային (զինվորական) ծառայության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։