Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 72

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 72.

«Ա» կետին վերաբերում է 5մմ և ավելի խորությամբ պարոդոնտալ գրպանով, ատամնաբնի ոսկրահյուսվածքի արմատի 2/3 չափով ներծծումով (ռեզոբցիա), ատամի II-III աստիճանի շարժունակությամբ տարածուն պարոդոնտիտը, երբ ախտահարված ատամների գումարային ծամողական ֆունկցիան ըստ Ագապովի կազմում է ընդհանուր ծամողական ֆունկցիայի 50% և ավելի:

Պարոդոնտիտի ախտորոշումը հաստատվում է ամբողջ ատամնածնոտային համակարգի մանրազնին ռենտգենաբանական հետազոտության միջոցով և հարակից հիվանդությունների հայտնաբերմամբ: Զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս պարոդոնտիտի առկայության դեպքում բուժում է նշանակվում:

Այս կետին վերաբերում են նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի՝ բուժման չենթարկվող հիվանդությունները: Ստոմատիտի (բերանաբորբ), խեյլիտի, գինգիվիտի, լեյկոպլակիայի և այլ հիվանդությունների, ներառյալ նախաքաղցկեղների, առկայության դեպքում զորակոչիկներին (զորակոչային տեղամասերին կցագրելիս) և զինծառայողներին բուժում է նշանակվում: ՌՆ ու Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքներում III, IV սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Լեյկոպլակիայի և օբլիգատ նախաքաղցկեղների (Մանգոտիի խեյլիտ, Բոուենի հիվանդություն և այլն) դեպքերում ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքը հակացուցված է:

«Գ» կետին է վերաբերում ատամների կարիեսը, երբ ոսկրափուտի (կարիեսի) ենթարկված և հեռացված ատամների քանակը 9-ից ավելի է, ընդ որում, 4-ից ոչ պակասն ունեն ատամնախոռոչի կամ պերիոդոնտի ախտահարում: Զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 6 ամիս բուժման համար, զինծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ սույն հոդվածի մյուս կետերի համաձայն: Զինծառայողների պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։