Հոդված 47
Հոդված 47.
Բարորակ նորագոյացությունների առկայության դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն:
«Բ» կետը կիրառվում է վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս կետով փորձաքննվում են նաև բազմաթիվ ոսկրային էկզոստոզներ ունեցող անձինք, մեծ չափերի հասնող էկզոստոզը, ինչպես նաև մակաբուծային կիստաները և նրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը:
«Գ» կետը կիրառվում է վիրահատությունից հրաժարվելու դեպքում (բացի ոսկրային ուռուցքներից), եթե հնարավորության սահմաններում կարելի է կրել ստանդարտ կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների ֆունկցիաներին չխանգարող եզակի, փոքր չափերի էկզոստոզը:
Հագուստ կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունների պատճառով չի սահմանափակվում զորակոչիկների և զինծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար: