Հոդված 70
Հոդված 70.
«Ա» կետին վերաբերում են դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի արատները և ձևախեղումները, ինչպես նաև ծնոտների, թքագեղձերի, քունքաստործնոտային հոդերի քրոնիկական, հաճախ սրացող հիվանդությունները՝ բուժման, այդ թվում նաև վիրահատության դրական արդյունքի բացակայության դեպքում:
«Ա» կետին վերաբերում են նաև ծնոտների բարորակ նորագոյացությունների լրիվ կամ մասնակի հեռացումից և հյուսվածքապատվաստումից հետո ծնոտի 4սմ և ավելի դեֆեկտները: Այս կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում 7մմ և ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ և ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, քունքաստործնոտային հոդերի անկիլոզները, ստորին ծնոտի կոնտրակտուրաները, բերանի բացման մինչև 2սմ սահմանափակման դեպքում, կեղծ հոդերը, դիմաշարժիչ մկանների կաթվածը՝ դիմային նյարդի հիմնաբնի կամ խոշոր ճյուղավորումների վնասվելու հետևանքով, հաճախակի սրացումներով քրոնիկական սիալոադենիտները, դիմածնոտային շրջանի ակտինոմիկոզը, ծնոտների սեկվեստրալ խոռոչներով և սեկվեստրներով ուղեկցվող քրոնիկական օստեոմիելիտը: Այս հիվանդություններն ունեցող զորակոչիկներին և զինծառայողներին բուժում է նշանակվում: Բուժումից հետո որոշում է ընդունվում ըստ 73-րդ հոդվածի: Եթե վիրահատություն չի կատարվել, փորձաքննությունն անցկացվում է սույն հոդվածի համապատասխան կետերով:
«Բ» կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 7մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 2մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում կամ կտրիչ ատամների շրջանում 7մմ ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի 50% և ավելի ծամողական ֆունկցիայի արդյունավետության դեպքում:
«Գ» կետին վերաբերում են ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 7մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 5մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50% և ավելի արդյունավետության դեպքում: Մասնակցում են մարտական հերթափոխին: Արգելվում է կոշտ, դժվար ծամվող սննդի ընդունումը 10 օրից ավելի ժամկետով:
Նման հիվանդություն ունեցող զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս նշանակվում է համապարփակ օրթոդոնտիկ վիրաբուժական կամ վիրաբուժական բուժում, իսկ զորակոչվելու ժամանակ, վիրահատությունից հրաժարվելու դեպքում, որոշում է ընդունվում շարային ծառայության համար պիտանիության մասին: Բուժումից հետո փորձաքննությունը կատարվում է ըստ բուժման կիրառված մեթոդի և արդյունքների (6-12 ամիս անց), ինչպես նաև շնչառական, հոտառության, ծամելու և թքարտադրության ֆունկցիաների խանգարման աստիճանի: