Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 85

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 85.

Շարային ծառայության համար պիտանիությունը պահանջում է, որ կորեկցիայի ենթարկված տեսողության սրությունը լինի. մեկ աչքինը՝ 0,5-ից ոչ պակաս, մյուս աչքինը՝ 0,1-ից ոչ պակաս: Կասկածելի դեպքերում տեսողության սրությունը գնահատվում է հետազոտության հսկողական մեթոդներով:

I և III սյունակներով փորձաքննվողների՝ զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելիս յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը գնահատվում է տանելի ակնոցային կորեկցիայի տվյալների հիման վրա: Փորձաքննվողների մոտ սովորական գնդաձև կամ կոնաձև ապակիներով տեսողության կորեկցիայի, ինչպես նաև կորեկցիայի չենթարկվող անիզոմետրոպիայի առկայության դեպքում բոլոր սյունակներով նախատեսվում է տեսողության սրություն գործնականում տանելի բինօկուլյար կորեկցիայով, այսինքն լավ և վատ տեսնող աչքերի համար ապակիների ուժգնության տարբերությունը կամ աստիգմատիզմը գլանաձև (համատեղված) ապակիներով կորեկցիայի ենթարկելու ժամանակ լավ տեսնող աչքի երկու գլխավոր առանցքներում ոսպնյակի բեկման ուժի տարբերությունը պետք է լինի 2,0 D-ից ոչ ավելի: Կոնտակտային տեսապակիներ օգտագործող անձինք պետք է ունենան սովորական ակնոց, որի միջոցով տեսողության սրությունը կապահովի ծառայողական պարտականությունների կատարումը:

Կոնտակտային լինզաներ օգտագործող անձինք պետք է ունենան ծառայողական պարտականությունների կատարումն ապահովող ակնոցներ:

ՌՈՒՀ-եր ընդունվողների մոտ ստորև նշվող ռեֆրակցիայի սահմանը չգերազանցող տեսողության սրության կորեկցիան որոշվում է միայն կարճատեսության կամ կարճատես աստիգմատիզմի (հասարակ կամ բարդ) առկայության դեպքում, իսկ տեսողության թուլացման այլ պատճառների առկայության (այդ թվում՝ հեռատեսության, հեռատեսային կամ խառը աստիգմատիզմի) դեպքում՝ առանց կորեկցիայի:

ՌՈՒՀ-երի հրամանատարական, սահմանապահական, քաղաքական և նման տիպի այլ ու հրամանատարական ֆակուլտետներ (բաժիններ) ընդունվողների յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունն առանց կորեկցիայի պետք է լինի. հեռուն՝ առնվազն 0,8, մոտիկը՝ 1,0:

ՌՈՒՀ-երի տանկային և օդադեսանտային ֆակուլտետներ (բաժիններ) ընդունվողների յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունն առանց կորեկցիայի պետք է լինի. հեռուն՝ առնվազն 0,6 և մոտիկը՝ 0,8: Նրանց համար թույլատրվում են առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 2,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում՝ ռեֆրակցիայի 1,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ:

ՌՈՒՀ-երի ինժեներահրամանատարական կամ հրթիռային զորքերի ինժեներական, ինչպես նաև ավտոմոբիլային, հրթիռազենիթային, քիմիական պաշտպանության, ֆակուլտետներ (բաժիններ) ընդունվողների յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունն առանց կորեկցիայի պետք է լինի. հեռուն՝ առնվազն 0,5, մոտիկը՝ 0,8: Նրանց համար թույլատրվում են. առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 3,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում ռեֆրակցիայի՝ 1,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ:

Մնացած բոլոր ֆակուլտետներն ընդունվողների տեսողության սրությունը պետք է լինի. հեռվի համար կորեկցիայով, մոտիկի համար՝ առանց կորեկցիայի. մեկ աչքինը՝ 0,8-ից ոչ ցածր, մյուսինը՝ 0,5-ից ոչ ցածր: Նրանց համար թույլատրվում են. առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 4,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում՝ ռեֆրակցիայի 2,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ: Եթե վերջին երկու տարիների փաստաթղթերով հաստատվում է, որ կարճատեսության խորացում չկա, ապա թույլատրվում է դիմորդներին ՌՈՒՀ ընդունվել լավ տեսնող աչքի 5,0 D կարճատեսությամբ: Ռեֆրակցիայի ուժեղացումը 0,5 D-ով ընդունվում է որպես դրա խորացում:

Ռադիոտեղորոշիչ կայանների օպերատորների մասնագիտական ծառայողական պիտանիությունը, երբ տեսողության սրությունը՝ հեռուն կորեկցիայով կամ մոտիկն առանց կորեկցիայի 1,0-ից պակաս է, որոշվում է անհատապես:

Ցանկացած պատճառով աչքի ոսպնյակի պղտորվածության դեպքում, որը հայտնաբերվում է ոչ միայն ճեղքավոր լամպի միջոցով, այլ նաև անցնող լույսի մեջ կատարվող հետազոտությամբ և կողմնային լուսավորության դեպքում (լայնացած բբերի պարագայում), IV սյունակով փորձաքննվողները պիտանի չեն ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքների համար՝ անկախ պղտորվածության չափերից, քանակից, տեղայնացումից ու աչքերի ֆունկցիաների վիճակից: Այսպես կոչված, երփներանգությունը, բազմագունությունը, բեկորիկները, հատիկները և վակուոլները, որոնք աչքի ոսպնյակում հայտնաբերվել են միայն ճեղքավոր լամպի օգնությամբ, IV սյունակով փորձաքննվողների համար հակացուցում չեն ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Նման անձինք հաշվառման են վերցվում: Եթե ոսպնյակում այդ երևույթների հետագա զարգացման համոզիչ նշաններ կան, ապա նրանք ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու համար պիտանի չեն:

Աչքի ոսպնյակի առաջնային պատիճում տեսողության սրության վրա չազդող բնածին պիգմենտի առկայությունը հակացուցում չէ ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։