Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 95. և 96. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով (սեռավարակներ) տառապող զորակոչիկներին բուժման նպատակով տրվում է տարկետում՝ այդ մասին պարտադիր տեղեկացնելով առողջապահական մարմիններին: Սիֆիլիսով հիվանդ բոլոր զորակոչիկներն ուղարկվում են բուժման: Թաքնված սիֆիլիսով հիվանդների բուժումից (բուժման հատուկ կուրսի լրիվ ընդունումից) և կլինիկաշճաբանական եռակի հետազոտությամբ հիվանդության չհայտնաբերվելուց հետո նրանք պիտանի են զինվորական ծառայության համար: Առաջնային և երկրորդային թարմ և կրկնվող սիֆիլիսով հիվանդ զինծառայողները բուժման կուրսն ամբողջությամբ հաջող ավարտելուց հետո պիտանի են զինծառայության համար:
Հոդված 95 և 96. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով (սեռավարակներ) տառապող զորակոչիկներին բուժման նպատակով տրվում է տարկետում՝ այդ մասին պարտադիր տեղեկացնելով առողջապահական մարմիններին: Սիֆիլիսով հիվանդ բոլոր զորակոչիկներն ուղարկվում են բուժման: Թաքնված սիֆիլիսով հիվանդների բուժումից (բուժման հատուկ կուրսի լրիվ ընդունումից) և կլինիկաշճաբանական եռակի հետազոտությամբ հիվանդության չհայտնաբերվելուց հետո նրանք պիտանի են զինվորական ծառայության համար: Առաջնային և երկրորդային թարմ և կրկնվող սիֆիլիսով հիվանդ զինծառայողները բուժման կուրսն ամբողջությամբ հաջող ավարտելուց հետո պիտանի են զինծառայության համար: