Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 84

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 84.

Նախատեսում է տեսողական նյարդի ցանկացած պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:

Տեսողական նյարդի չզարգացող ապաճման (ատրոֆիա) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է կախված աչքի ֆունկցիայից (տեսողության սրություն, տեսողական դաշտ և այլն): ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:

Երկու աչքի ստորին և արտաքին ֆիքսացիայի կետից տեսադաշտի մինչև 30 աստիճան կայուն նեղացման դեպքում բոլոր սյունակներով որոշումը կայացվում է «Ա» կետով, մեկ աչքում տեսադաշտի 35-45 աստիճանի դեպքում՝ «Բ» կետով, երկու աչքում՝ «Բ» կետով:

Երկու աչքի ստորին և արտաքին ամրակայման կետից տեսողական դաշտի կայուն նեղացման դեպքում, եթե այն առնվազն պահպանվել է 45 աստիճան, կիրառվում է «Ա» կետը, մեկ աչքի տեսադաշտի նմանատիպ նեղացման դեպքում կիրառվում է «Բ» կետը:

Զույգ աչքի տեսողական ֆունկցիան խանգարող կայուն հեմիանոպտիկ սկոտոմայի դեպքում III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես, այլ սյունակներով փորձաքննվողները պիտանի չեն զինվորական ծառայության համար:

Մասնագիտական գործունեությունը դժվարացնող կայուն համակենտրոն սկոտոմաների առկայության դեպքում I և III սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով զինվորական մասնագիտությունը և տեսողական օրգանի ֆունկցիաները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։