Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8
Հոդված 8.
Ներառում է անձի և վարքի խանգարումները, ներառյալ անձի սպեցիֆիկ և խառը խանգարումները, սովորույթների և հակումների խանգարումները, սեռական նույնացման խանգարումները, սեռական նախընտրության խանգարումները, սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումները:
«Ա» կետին են վերաբերում արտահայտված և կոմպենսացիայի չենթարկվող ձևերը:
«Բ» կետին են վերաբերում հաճախակի դեկոմպենսացիաներով անձի խանգարումները, ինչպես նաև կրկնվող իրավիճակային և անձնային ռեակցիաները, որոնց հաճախականությունը 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ է:
Փսիխոպաթանման ռեակցիաները փորձաքննվում են 2-րդ հոդվածով: