Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-10-11-ից մինչև 2013-06-11։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 1

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) խորը և ծանր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

«Բ» կետին են վերաբերում չափավոր և թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները վարքի խանգարումներով: Զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:

«Գ» կետին են վերաբերում թեթև և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի խանգարումներով: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, մակարդակը, հարմարվողականությունը և հմտությունների ձեռքբերումը: Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

Քրոմոսոմների ախտահարում ունեցող զորակոչիկները և զինծառայողները փորձաքննվում են «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների համաձայն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։