Հոդված 17
Հոդված 17.
Փորձաքննվողի ֆիզիկական զարգացման մակարդակի մասին եզրակացությունը տրվում է խիստ անհատական՝ ըստ մկանային համակարգի զարգացման աստիճանի, հասակի ու մարմնի քաշի, կրծքավանդակի շրջագծի չափերի: Մկանային համակարգի զարգացվածությունը որոշելիս հաշվի են առնվում ենթամաշկային հյուսվածքի զարգացման չափը, ինչպես նաև թույլ արտահայտված մկաններով բարձրահասակ անձանց կմախքային մկանների առանձնահատկությունները: Թույլ զարգացած մկանային համակարգին բնորոշ է մկանների թուլությունը, ուռուցիկ ուրվագծերի բացակայությունը և մկանային զանգվածի անբավարարությունը, փորի կախընկածությունը (հատկապես ստորին մասի), թիակների, անրակների ու վերին ելուստի, ինչպես նաև՝ մկանները լարելիս՝ աճուկի մասում, որովայնի պատի ցցվածությունը, թիակների ստորին անկյունների բացվածությունը և կրծքավանդակից դրանց անջատվածությունը, մկանների կծկումների ժամանակ դրանց տրամագծի աննշան ավելացումը:
Երեք անգամ մեկ տարով տարկետում ստանալուց հետո զորակոչիկները փորձաքննվում են 20-րդ հոդվածի «Բ» կետի համաձայն:
«Բ» կետով են փորձաքննվում 45 կգ-ից ավելի քաշ,150 սմ-ից բարձր հասակ և բավարար ֆիզիկական զարգացում ունեցող անձինք:
1-ին հոդվածի կետերի հիման վրա սակավամտության դրսևորումների ախտորոշիչ ու փորձաքննական գնահատականը պետք է տա հոգեբույժը: