Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 24

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 24.

«Ա» կետին են վերաբերում թոքերի և բրոնխների (բրոնխաթոքային ապարատի) քրոնիկական հիվանդությունները, զարգացման արատներն արտաքին շնչառական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և աշխատունակության նկատելի կորստով:

«Բ» կետին են վերաբերում բրոնխաթոքային ապարատի քրոնիկական հիվանդությունները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով: Քրոնիկական թոքաբորբերի, քրոնիկական դիֆուզ բրոնխիտի դեպքում ըստ III սյունակի փորձաքննվողի պիտանիությունը որոշվում է անհատապես:

«Գ» կետին են վերաբերում քրոնիկական թոքաբորբերը, քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտները, քրոնիկական սեգմենտային կամ դիֆուզ բրոնխիտը, ինչպես նաև բրոնխների, թոքերի, ոչ տուբերկուլյոզային սուր պլևրիտների, վարակիչ հիվանդությունների մնացորդային երևույթներն արտաքին շնչառական ֆունկցիայի աննշան խանգարումով, առանց աշխատունակության կորստի:

Հիվանդության պատճառով զինծառայողների արձակուրդի և զորակոչիկների տարկետման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ըստ «Դ» կետի միայն սուր թոքաբորբի բարդ ընթացքի դեպքում: Ստացիոնար բուժում չպահանջող և առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման թոքերի սուր հիվանդությունների ոչ բարդ ընթացքի, քրոնիկական հիվանդությունների սրացման մնացորդային երևույթների ժամանակ զինծառայողների համար որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:

Սարկոիդոզով տառապող ժամկետային զինծառայողները փորձաքննվում են ըստ «Ա» կամ «Բ» կետի, իսկ սպաները, ենթասպաները, կին զինծառայողները՝ «Ա», «Բ» կամ «Գ» կետերի՝ կախված հիվանդության շրջանից, արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման արտահայտվածության աստիճանից:

Թոքերի ախտահարման կամ քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդությունների հազվադեպ հանդիպող այլ համախտանիշների դեպքում ըստ I, III սյունակների փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «Ա» կամ «Բ» կետով՝ կախված ԱՇՖ-ի և այլ օրգանների ֆունկցիայի խանգարման կայունությունից ու արտահայտվածությունից:

Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները ներկայացված են 3-րդ աղյուսակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։