Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 28

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 28.

Զգալի խանգարումով ընթացող նեյրոցիրկուլյատոր ասթենիային հատկանշական է վեգետո-անոթային խանգարումների համախտանիշը՝ որևէ գրգռիչի նկատմամբ զարկերակային ճնշման անհամապատասխան արձագանքով:

Հիպոտենզիվային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 - 100/60 մմ ցուցանիշների դեպքում: Նման անձինք ճանաչվում են պիտանի շարային ծառայության համար՝ առանց սահմանափակումների: Պետք է բացառել ախտանշանային հիպոտոնիան, որը պայմանավորված է ներզատիչ գեղձերի, աղեստամոքսային համակարգի, թոքերի և այլ հիվանդություններով:

Զորակոչիկների, ժամկետային զինծառայողների նեյրոցիրկուլյատոր ասթենիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտման ժամանակ՝ նյարդաբանի, ակնաբույժի, անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ-բժիշկների մասնակցությամբ: Զորակոչային տեղամասերում գրանցվելիս նեյրոցիրկուլյատոր ասթենիայի ցանկացած ձևով տառապող զորակոչիկներին բուժում է նշանակվում:

Նեյրոցիրկուլյատոր ասթենիայի հիպերտենզիվ ձևի տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտել վահանաձև գեղձի, երիկամների և այլ օրգանների վիճակը:

«Ա» կետին են վերաբերում.

● հիպոտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի ուշագնացություն, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետո-անոթային խանգարումները ցայտուն են արտահայտված,

● հիպերտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիա. ԶՃ-ն անկայուն է, առկա են մշտական գանգատներ, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետո-անոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն,

● սրտային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը կայուն խանգարված է, առկա է կայուն կարդիալգիա՝ վեգետո-անոթային խանգարումների ֆոնի վրա:

Անարդյունավետ ստացիոնար բուժման դեպքում զորակոչիկները և ժամկետային զինծառայողները խաղաղ ժամանակ, համապատասխանաբար ըստ 26-րդ և 27-րդ հոդվածների «Գ» կետի, ճանաչվում են ոչ պիտանի զինծառայության համար:

«Բ» կետին են վերաբերում ուղեղի խիստ սակավարյունությամբ ուղեկցվող (սովորական և ջղաձգային ուշագնացություն) վեգետատիվ-անոթային ճգնաժամերը, ինչպես նաև առանց ԿՆՀ-ի օրգանական ախտահարման նշանների՝ արմատական վիրահատությունից հետո առաջացած վիճակները: Վեգետատիվ-անոթային ասթենիան ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ նպատակաուղղված հետազոտությամբ նյարդային համակարգի վեգետատիվ խանգարումներով զուգորդվող այլ հիվանդություններ չեն հայտնաբերվում: Ֆունկցիոնալ բնույթի սինուսային առիթմիկ խանգարումները խոչընդոտ չեն ՌՈՒՀ ընդունվելու համար:

Սրտամկանի օրգանական փոփոխությունների հետևանքով սրտի ռիթմի խանգարումների ժամանակ փորձաքննությունը կատարվում է համաձայն 26-րդ հոդվածի:

«Գ» կետին են վերաբերում 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը՝ մինչև 140 և դիաստոլիկը՝ մինչև 90մմ սնդիկի սյան) վիճակներն առանց սրտանոթային համակարգի օրգանական ախտահարման նշանների:

Զորակոչիկների մոտ սոմատիկ և վարակիչ հիվանդությունների բացակայության դեպքում շարունակվող երկարատև (1 ամիս և ավելի) սուբֆեբրիլիտետի (37,1-37,5.0C) դեպքում նրանց տրվում է տարկետում 6 ամիս ժամանակով: Զորակոչիկը պարտավոր է զինկոմիսարիատ ներկայացնել պոլիկլինիկական քարտը, որտեղ տեղամասային բուժքույրը և բժիշկը պարտավոր են իրենց պատրոնաժի արդյունքում արձանագրել սուբֆեբրիլիտետը: Եթե կան տեղեկանքներ հիվանդությունների վերաբերյալ, ապա ջերմությունը համարվում է ախտաբանական պրոցեսների արդյունք, և զորակոչիկը ճանաչվում է ծառայությանը ոչ պիտանի: I սյունակով փորձաքննվող զինծառայողները պիտանի չեն: Ոչ մշտական սուբֆեբրիլիտետով նեյրոցիրկուլյատոր ասթենիայով հիվանդները փորձաքննվում են ըստ 28-րդ հոդվածի «Բ» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։