Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 40

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 40.

«Ա» կետին վերաբերում են խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից տարեկան երեք և ավելի անգամ առաջացող, հոդի անկայունությամբ և վերջույթի հոդախախտումները, խոշոր հոդերի, արտահայտված գերշարժունությունը, ենթահոդախախտի առկայությամբ՝ պահանջելով փաստացի օբյեկտիվ հաստատում (ռենտգենոգրաֆիա): Հոդախախտման փաստը պետք է հավաստի բուժհիմնարկը՝ այն ուղղելուց առաջ և հետո կատարած պարտադիր ռենտգեն հետազոտությամբ:

Կրկնվող հոդախախտման դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողների համար ընդունվում է որոշում՝ ըստ 37-րդ հոդվածի «Դ» կետի՝ նրանց ազատելով մարզական պարապմունքներից և ցանկացած փոխադրամիջոց վարելուց: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական որոշումն ընդունվում է 37-րդ հոդվածի համաձայն, ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«Բ» կետին են վերաբերում ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։