Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 41
Հոդված 41.
Նախատեսում է դաստակի մատների վնասվածքները և հիվանդությունները, դրանց հետևանքները: Ջլերի կամ մատների նյարդերի այն վնասվածքները կամ հիվանդությունները, որոնք առաջացնում են մատի լիակատար կծկում կամ լիակատար անշարժություն, արատային ծայրատները համարվում են մատի բացակայություն:
Մատների կառուցվածքային վնասվածքները, որոնք նշված չեն սույն հոդվածում, չեն սահմանափակում ըստ I, III, IV սյունակների փորձաքննվողների պիտանիությունը շարային ծառայության համար: Ըստ II սյունակի փորձաքննվողները պիտանի չեն: