Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 43

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 43.

Նախատեսում է ոտնաթաթի բնածին և ձեռքբերովի ձևախեղումները (նորմալ է համարվում ոտնաթաթի կամարի 26-30մմ բարձրությունը և 125-134 աստիճանի անկյունը): Շարային ծառայության համար զորակոչիկների, զինծառայողների պիտանիությունը որոշելիս պետք է նկատի ունենալ, որ բարձր, երկայնակի կամարով թաթերը հաճախ նորմայի տարբերակ են: Ոտնաթաթի կամարի 31-35մմ բարձրությունը համարվում է բարձր կամարով ոտնաթաթ: Սնամեջ է համարվում (կամարի բարձրությունը 36մմ-ից բարձր) այնպիսի ձևախեղումը, որն ուղեկցվում է հետնամասի սուպինացիայով և առաջամասի պրոնացիայով՝ ներքին և արտաքին բարձր կամարի առկայությամբ (այսպես կոչված շեշտակի ոլորված թաթ), ոտնաթաթի առջևի մասը տարածված է, լայն և քիչ դարձված:

Հարթաթաթության ժամանակ կամարի կարծրացումը հաճախ ոչ մի սուբյեկտիվ խանգարում չի առաջացնում, ուստի և չի կարող հիմք լինել սույն հոդվածի կիրառման համար: Այս հոդվածը նախատեսում է ֆիքսված հարթաթաթություն, որն առաջանում է վալգուսային ոտնաթաթի դեկոմպենսացիայի հետևանքով կամ մանկական ու պատանեկան հարթաթաթության հետևանք է, որը զուտ մկանային ձևից վերածվել է ջլահոդային ամրապնդված ձևափոխման:

«Ա» կետով փորձաքննվում են գարշապարային, վարուսային թաթեր, սնամեջ ոտնաթաթ և ներբանների այլ խիստ արտահայտված կամ ձեռքբերովի կորացումներ ունեցող անձինք, երբ խախտված է թաթերի ֆունկցիան և անհնար է ստանդարտ կոշիկից օգտվելը:

«Բ» կետին է վերաբերում ցայտուն արտահայտված III աստիճանի հարթաթաթությունը (ոտնաթաթի կամարի բարձրությունը մինչև 7մմ (անկյունը կազմում է 170 աստիճան և ավելի), կամ 8-14մմ կամարի բարձրության դեպքում (անկյունը կազմում է 160-170 աստիճան), երբ այն զուգորդվում է առաջին մատի ուղղությունը փոխող կոնտրակտուրայով, վեգնավակաձև համակցության դեֆարթրոզով (ըստ III սյունակի փորձաքննվողների համար այս դեպքում կիրառվում է «Գ» կետը), սնամեջ ոտնաթաթերը (երբ կամարի բարձրությունը 36մմ ավելի է և առկա են սրունք-թաթային հոդի կոնտրակտուրա):

«Գ» կետին են վերաբերում չափավոր արտահայտված բնածին կամ ձեռքբերովի ձևախեղումները, III աստիճանի հարթաթաթությունը՝ ոտնաթաթի կամարի բարձրությունը 8-14մմ է (անկյունը կազմում է 160-170 աստիճան), կամ սնամեջ ոտնաթաթերը (կամարի բարձրությունը 36 մմ և ավելի)՝ առանց սրունք-թաթային հոդի կռկանքի աննշան ցավային համախտանիշով և ստատիկայի խանգարումով, որի դեպքում կարելի է հարմարեցնելով սովորական (ստանդարտ) կոշիկ հագնել: Մասնակցում են մարտական հերթափոխին: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 30 կգ-ից ավելի, սահմանափակել երկարատև քայլքը 5կմ-ից ավելի, վազքը՝ 1կմ-ից ավելի:

«Դ» կետին է վերաբերում II աստիճանի՝ ոտնաթաթի կամարի բարձրությունը՝ 15-20մմ (անկյունը կազմում է 145-160 աստիճան) և I աստիճանի՝ կամարի բարձրությունը 21-25մմ (անկյունը կազմում է 135-144 աստիճան) հարթաթաթությունները:

Փորձաքննվողի մեկ ոտքի՝ II և մյուսի՝ I աստիճանի հարթաթաթության դեպքում փորձաքննական եզրակացությունն ընդունվում է ըստ II աստիճանի հարթաթաթության:

Այս կետով են փորձաքննվում նաև կամարի բարձրությունը՝ 15-25մմ կամ սնամեջ ոտնաթաթերը և բարձր կամարներ ունեցող զորակոչիկներն ու ժամկետային զինծառայողները:

I աստիճանի հարթաթաթությունը խոչընդոտ չէ ՌՈՒՀ ընդունվելու համար և չի սահմանափակում զորակոչիկների ու ժամկետային զինծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:

I-II աստիճանի հարթաթաթությունը չի սահմանափակում զորակոչիկների և ժամկետային զինծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:

Hallux-valgus ունեցող զորակոչիկներին առաջարկվում է վիրահատական բուժում և տրվում է տարկետում: Բուժումից հրաժարվելու դեպքում որոշումը կայացվում է 38-րդ հոդվածով՝ ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

Հարթաթաթության ժամանակ ոտնաթաթի կողմնային ռենտգեն-նկարը պետք է կատարել խիստ կողմնային պրոյեկցիայով կանգնած վիճակում՝ հենվելով մեկ ոտքի վրա, ոտնաթաթին տալով թիկնային ծալում: Ռենտգեն նկարում գարշապարային և նախագարշապարային ոսկորները պետք է պրոյեկցվեն մեկը մյուսի վրա: Սնամեջ ոտնաթաթի դեպքում ռենտգեն-նկարը պետք է կատարել առանց վերջույթի ծանրաբեռնման՝ պառկած վիճակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։