Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 57
Հոդված 57.
Ամորձու կամ սերմնալարի թաղանթի ջրգողությամբ հիվանդ զորակոչիկներին, զինծառայողներին և ՌՈՒՀ-եր ընդունվողներին առաջարկվում է վիրահատություն:
Հաջող բուժումից հետո նրանց պիտանիությունը շարային (զինվորական) ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար չի սահմանափակվում:
Բուժումից հրաժարվելու դեպքում զորակոչիկները և զինծառայողները, ըստ ամորձու կամ սերմնալարի թաղանթի ջրգողության արտահայտվածության, փորձաքննվում են համաձայն սույն հոդվածի «Ա» կամ «Բ» կետի: