Հոդված 59
Հոդված 59.
Բացի քրոնիկական թարախային մեզո- և էպիտիմպանիտները, այս հոդվածին է վերաբերում նաև այդ պատճառով կատարված վիրահատությունից հետո վիրահատական խոռոչի մասնակի էպիթելիզացիան՝ թարախի, մսամոլման (գրանուլյացիա) կամ խոլեստեատոմակերպ զանգվածի առկայությամբ, քանի որ այդ պարագայում, չնայած վիրահատությանը, թարախային պրոցեսն ականջում ավարտված չէ: Քրոնիկական էպիտիմպանիտների ժամանակ առաջարկվում է վիրահատություն:
Միջին ականջում բավարար արդյունքներով արմատական կամ վերականգնողական վիրահատությունից հետո զորակոչիկներին 69-րդ հոդվածի I սյունակի համաձայն տրվում է 6-ամսյա տարկետում, ժամկետային զինծառայողներին ազատում ծառայողական պարտականությունների կատարումից (օտոլարինգոլոգի կամ զորամասի բժշկի հսկողության տակ գտնվելու և ամբուլատոր բուժում ստանալու համար): Թմբկաթաղանթի էպիտիմպանալ հատվածի կայուն, չոր թափածակումների, ինչպես նաև հետվիրահատական խոռոչի լրիվ էպիթելիզացիայի դեպքում որոշումը կայացվում է 60-րդ հոդվածի համաձայն:
Զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս բուժում է նշանակվում, իսկ զինվորական ծառայության զորակոչելիս բարձր լեռնային շրջաններ չեն ուղարկում:
Սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերաբերյալ որոշումը կայացվում է անհատապես: