Հոդված 67
Հոդված 67.
Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը քրոնիկական տոնզիլիտի տարատեսակներից մեկն է, որը բնութագրվում է հաճախակի սրացումներով (տարին առնվազն երկու անգամ), տոնզիլոգեն թունավորման առկայությամբ (սուբֆեբրիլիտետ, շուտ հոգնելու երևույթներ, թուլություն, տկարություն), բորբոքային պրոցեսի մեջ մերձնշիկային հյուսվածքի, ռեգիոնար ավշահանգույցների ներառմամբ (պարատոնզիլյար թարախակույտ, ռեգիոնար լիմֆադենիտ): Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտի օբյեկտիվ նշաններն են. նշիկի վրա բահիկով ճնշում գործադրելիս փոսորակներից թարախի կամ կազեոզ խցանների արտահոսքը, քմային նշիկների վրա կոպիտ սպիների առկայությունը, քիմքի աղեղների շրջանում հիպերեմիան և այտուցվածությունը և դրանց սերտաճվածությունը նշագեղձերի հետ, ենթաէպիթելային շերտում թարախակալած գեղձաբշտիկի առկայությունը, ավշագեղձերի մեծացումը կրծքաանրակապտկային մկանների առջևի եզրագծով: Քրոնիկական տոնզիլիտի միայն այս տեսակն է, որ հակացուցված է ՌՈՒՀ-երի դիմորդների համար: Քրոնիկական տոնզիլիտի մյուս տեսակների դեպքում ՌՈՒՀ-երի դիմորդներն ընդունվելու համար պիտանի են ճանաչվում:
Զորակոչիկներին կցագրելու ժամանակ քրոնիկական տոնզիլիտի ցանկացած տարատեսակի առկայության դեպքում նրանց բուժում է նշանակվում (կոնսերվատիվ, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրաբուժական):