Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 74

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 74.

Կոպերի դիրքային տարբեր թերությունների (սերտաճում, ներանկում, արտաշրջում, իսկական պտոզ, լագօֆթալմ) առկայության դեպքում հաշվի է առնվում նաև տեսողական ու շարժողական ֆունկցիաների խանգարման աստիճանը: Այն դեպքում, երբ կարելի է վիրահատության միջոցով վիճակը լավացնել, պետք է վիրահատությունը կատարել մինչև փորձագիտական որոշման ընդունումը:

«Բ» կետին վերաբերում է բնածին կամ ձեռքբերովի իսկական պտոզը, երբ ճակատային մկանների լարվածության բացակայության պայմաններում մեկ աչքի վերին կոպը ծածկում է բբի կեսից ավելին կամ 1/3-ից ավելին՝ երկու աչքում:

Այդպիսի պտոզ ունեցող զորակոչիկներին (զորակոչային տեղամասերին կցագրելիս) և զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում որոշումը կայացվում է համաձայն «Բ» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։