Հոդված 77
Հոդված 77.
«Ա» կետին է վերաբերում ակնագունդը շարժող մկանների կայուն կաթվածը՝ անկախ երկտեսությունից: Կայուն կաթված ասելով հասկանում ենք մկաններում կամ նյարդերում առաջացած ավարտուն և անվերադարձ փոփոխությունները, որոնք բուժման ենթակա չեն:
«Ա» կետին է վերաբերում նաև աչքի մկանների վնասումով ակնակապճի վնասվածքից հետո առաջացած կայուն դիպլոպիան:
Այլ դեպքերում դիպլոպիան հաշվի է առնվում միայն այն ժամանակ, երբ այն առկա է ուղիղ և ներքև նայելիս: Այլ դիրքերում առաջացած ոչ կայուն դիպլոպիան խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:
Եթե նիստագմը նյարդային համակարգի կամ վեստիբուլյար ապարատի ախտահարման նշաններից մեկն է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության: Տեսողության զգալի թուլացման դեպքում որոշումն ընդունվում է համաձայն 85-րդ հոդվածի:
Եզրային դիրքում աչքի նիստագմոիդ շարժումը խոչընդոտ չէ շարային (զինվորական) ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու, ռադիոլոկացիոն կայաններում կամ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերի օպերատորի մասնագիտությամբ պատրաստվելու և ծառայելու համար: 15 աստիճանից ցածր համակցված շլության ժամանակ ախտորոշումը հաստատվում է բինօկուլյար տեսողության ստուգման միջոցով: Եթե առկա է բինօկուլյար տեսողություն, ուրեմն համակցված շլություն չկա: Շլություն ունեցող զինծառայողները չեն նշանակվում այնպիսի պաշտոնների, որտեղ պահանջվում է բինօկուլյար տեսողություն:
Տարամիտվող շլության դեպքում, եթե երկու աչքի տեսողությունը լավ է, հարկ է խուսափել վիրահատությունից, որպեսզի դիպլոպիա չառաջանա:
Շլության անկյան աստիճանը որոշվում է Հիրշբերգի եղանակով, անհրաժեշտության դեպքում (շլության ոչ կայուն աստիճան)՝ հապլոսկոպիկ սարքերով (սինօպտոֆոր):