Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 78

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 78.

Նախատեսում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ քրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվող հիվանդությունները:

Սիֆիլիտիկ ծագում ունեցող պարենխիմատոզ կերատիտը վերաբերում է 96-րդ հոդվածին: Զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին առաջարկվում է բուժում:

«Ա» կետին վերաբերում են տեսողական ֆունկցիաների զարգացող վատացման, կոնսերվատիվ ու վիրահատական բուժման տեսակետից անհեռանկար հիվանդությունները: Այն դեպքերում, երբ պրոցեսն ավարտված է կամ հիվանդությունը չի խորանում և սրացումները հազվադեպ են, ինչպես նաև հյուսվածքների պատվաստումից հետո զորակոչիկների և զինծառայողների պիտանիությունը շարային (զինվորական) ծառայության համար որոշվում է անհատապես՝ կախված աչքի ֆունկցիաներից: Հաճախակի են համարվում տարին երկու անգամ և դրանից ավելի կրկնված սրացումները:

Ցանցենու պիգմենտային կամ ոչ պիգմենտային դեգեներացիայի ախտորոշումը դրվում է ստացիոնար պայմաններում և պետք է հիմնավորված լինի ադապտոմետրիայի, պերիմետրիայի, էլեկտրառետինագրաֆիայի տվյալներով:

Ցանցենու պիգմենտային և ոչ պիգմենտային դեգեներացիան, որն ուղեկցվում է մթնշաղային տեսողության խանգարմամբ (հիմնավորված ադապտոմետրիայով և էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններով) և տեսադաշտերի կայուն նեղացմամբ, եթե այն պահպանվել է երկու աչքում ներքևից ու դրսից ոչ ավելի, քան 45 աստիճան, վերաբերում է «Ա» կետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացումը մեկ աչքում վերաբերում է «Բ» կետին:

«Բ» կետին վերաբերում են նաև երկու աչքում տեսադաշտերի նեղացումը 30-45 աստիճանով, ուղեկցված մթնշաղային տեսողության խանգարումով:

«Գ» կետին վերաբերում են հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից մինչև 30 աստիճան:

Երկկողմանի քրոնիկական ուվեիտները, որոնք ուղեկցվում են ներակնային ճնշման բարձրացմամբ (այդ թվում գլաուկոմացիկլիկ կրիզները) և ախտորոշված են ստացիոնարի պայմաններում, վերաբերում են «Ա» կետին:

«Բ» կետին են վերաբերում ներակնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ուվեիտը մեկ աչքում կամ ներակնային ճնշման բարձրացմամբ չուղեկցվող, սակայն հաճախակի սրացումներով (տարին 2 և ավելի անգամ) քրոնիկական ուվեիտները:

Կարճատեսության, հեռատեսության բոլոր տեսակի աստիգմատիզմների դեպքում եղջերաթաղանթի վրա էքսիմեռլազերային օպտիկավերականգնողական վիրահատություններից հետո վիճակը գնահատվում է ոչ շուտ, քան 1 տարի անց՝ նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները, ինչպես նաև եղջերաթաղանթի, ապակենման մարմնի ու ցանցա- և անոթաթաղանթների ախտաբանական փոփոխությունների (հետվիրահատական եղջերաթաղանթի մթեցումներ, կարճատեսության արտահայտություններ՝ վիտրեիտներ, խորեոռետինիտներ) առկայությունն ու դրանց արտահայտվածության աստիճանը կարճատեսության և խառն աստիգմատիզմի դեպքում՝ դասելով այն սույն հոդվածի «Ա», «Բ» և «Գ» կետերում:

Կեռատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները բոլոր սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ենթակա են հաշվառումից հանվելու՝ անկախ աչքերի ֆունկցիաներից:

Առաջնային կեռատոմայի տիպի վիրահատություն տարած II և III սյունակներով փորձաքննվող անձինք ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն: Ավելի դեպքերում ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:

Աչքի և դրա հավելումների նորագոյացությունների առկայության ժամանակ, կախված դրանց բնույթից, կիրառվում են 46-րդ կամ 47-րդ հոդվածները: Աչքի ֆունկցիային խանգարող բարորակ նորագոյացությունների դեպքում վիրահատման համար զորակոչիկներին, 88-րդ հոդվածի համաձայն, տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին առաջարկվում է բուժում: Աչքի ֆունկցիային չխանգարող բարորակ նորագոյացություններն արգելք չեն զինվորական ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու, ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՍԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

Կեռատոկոնուսի ախտորոշումը և նրա աստիճանը որոշվում է սկիասկոպիայի, բիոմիկրոսկոպիայի, օֆթալմոսկոպիայի և կեռատոմետրիայի միջոցով:

Երկկողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերում են «Ա» կետին:

Միակողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերվում են «Բ» կետին:

Առաջին և երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի դեպքում փորձագիտական որոշումը կայացվում է՝ ելնելով տեսողական ֆունկցիաներից:

Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը՝ մեկ կամ զույգ աչքում առաջին և երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի առկայության դեպքում զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ զորակոչիկը ճանաչվում է զինծառայությանը պիտանի՝ սահմանափակումով (ազատվում է բարձրլեռնային գոտում ծառայությունից և սահմանափակվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։