Հոդված 83
Հոդված 83.
Այս հոդվածին են վերաբերում զույգ աչքի ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատման հետևանքները՝ անկախ տեսողության սրությունից:
«Ա» կետին վերաբերում են զույգ աչքերի ցանցենու ցանկացած պատճառով առաջացած շերտազատումները, ինչպես նաև ցանցենու երկկողմանի շերտազատման պատճառով կատարված վիրահատություններից հետո ստեղծվող վիճակները՝ անկախ տեսողության սրության աստիճանից:
Ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատումից հետո III սյունակով փորձաքննվողները, տեսողության սրության դեպքում, կարող են խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար պիտանի և պատերազմական ժամանակ II աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվել անհատական կարգով:
«Բ» կետին վերաբերում են մեկ աչքի ցանցենու ցանկացած բնույթի շերտազատման հետևանքները: III և IV սյունակներով փորձաքննվողներին, ովքեր դրական ելքով վիրահատվել են մեկ աչքի ցանցենու ցանկացած բնույթի շերտազատման, այդ թվում նաև ցանցենու վնասվածքային բնույթի շերտազատման կրկնվելու պատճառով, վիրահատությունից հետո, համաձայն 88-րդ հոդվածի, տրվում է մինչև 60 օր արձակուրդ, որից հետո զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ աչքերի ֆունկցիաների վիճակի:
Ցանցենու ոչ վնասվածքային շերտազատման կրկնվելու պատճառով վիրահատված զորակոչիկները և շարքային զինծառայողները, համաձայն «Բ» կետի, պիտանի չեն զինվորական ծառայության համար, իսկ III սյունակով փորձաքննվողները լավ տեսողական ֆունկցիայի դեպքում պիտանի են ոչ շարային ծառայության համար, իսկ ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Բոլոր կարգերի փորձաքննվողները պիտանի չեն օդադեսանտային և սահմանապահ զորքերում, ՀՎԲՄ-ի հետ աշխատելու համար: Նրանց չի կարելի նշանակել մարմնի վիբրացիայի հետ կապ ունեցող աշխատանքներում (տանկերի, հետևակի մարտական մեքենաների անձնակազմերում, տրանսպորտային միջոցների վարորդներ և այլն):
Ցանցենու շերտազատման պատճառով վիրահատված անձինք, անկախ տեսողական ֆունկցիաների վիճակից, պիտանի չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: