Հոդված 86
Հոդված 86.
Ռեֆրակցիայի անոմալիաների տեսակն ու աստիճանը որոշվում է սկիասկոպիայի միջոցով՝ դեղորայքային ցիկլոպլեգիայի պայմաններում: Առանձին դեպքերում որպես լրացուցիչ մեթոդ կարող է կիրառվել նաև ռեֆրակտոմետրիան:
Ցանկացած աստիճանի կարճատեսության դեպքում պետք է հաշվի առնել նաև տեսողության սրությունը՝ տանելի կորեկցիայով, աչքը բեկող միջավայրերի թափանցիկությունը և ակնահատակի վիճակը: Դրանցում փոփոխություններ լինելու դեպքում որոշումը կայացվում է նաև ըստ 78-րդ և 85-րդ հոդվածների:
Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթն ըստ «Ե» կետի՝ զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում: Երկրորդ զորակոչի ժամանակ որոշում է կայացվում զորակոչիկի պիտանիության մասին:
Այն դեպքերում, երբ սույն հոդվածում ռեֆրակցիայի նշված անոմալիաների դեպքում III, IV սյունակներով նախատեսվում է պիտանիության անհատական գնահատում, իսկ տեսողության սրությունը կորեկցիայով չի խոչընդոտում զինվորական ծառայությանը, որոշիչ նշանակություն է տրվում տեսողության սրությանը: