Հոդված 87
Հոդված 87.
Գունազգացողության թուլացման աստիճաններն ու տեսակներն ախտորոշելիս պետք է առաջնորդվել Ռաբկինի բազմագույն (պոլիխրոմատիկ) աղյուսակին կից մեթոդական ցուցումների ութերորդ և ավելի ուշ հրատարակություններով: Դիխրոմազիայի և «A» ու «B» տիպի անոմալ տրիխրոմազիայի առկայության դեպքում բոլոր տիպի ավտոմեքենաների, տանկերի ու այլ ռազմական մեքենաների վարորդները, ղեկորդները, ազդանշորդ-հսկիչները, հեռաչափորդները ճանաչվում են ոչ պիտանի ըստ մասնագիտության զինվորական ծառայության համար:
«C» տիպի անոմալ տրիխրոմազիային է վերաբերում այն վիճակը, երբ փորձաքննվողները Ռաբկինի աղյուսակում տարբերում են 12 աղյուսակ՝ XVIII աղյուսակի պարտադիր տարբերակմամբ:
«C» տիպի անոմալ տրիխրոմազիան չի հակացուցված շարային (զինվորական) ծառայության (բացի քիմիական զորքերից), բոլոր տիպի ռազմական մասնագիտությունների գծով, ներառյալ որպես փոխադրամիջոցների վարորդների (բացի երկաթուղուց) ծառայելու, ինչպես նաև ՌՈՒՀ-եր ընդունվելու (բացի քիմիական պաշտպանության մասնագետներ, օդաչուներ, շտուրմաններ և երկաթուղային տրանսպորտի վարորդներ պատրաստող ռազմաուսումնական հաստատություններից) համար: