Հոդված 9
Հոդված 9.
Ներառում է հոգեկան և վարքային խանգարումները հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում սուր թունավորում, գործածում վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ խանգարում, հոգեկան և վարքային այլ խանգարումներ:
«Ա» կետին են վերաբերում քրոնիկական փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, նարկոմանիայի և տոքսիկոմանիայի ժամանակ՝ արտահայտված անձի փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով:
«Բ» կետին են վերաբերում սուր փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, նարկոմանիայի, տոքսիկոմանիայի ժամանակ՝ անձի չափավոր կամ թեթև փոփոխություններով, սոմատիկ կամ հոգեկան բարդություններով:
«Գ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի չարաշահման և կրկնակի օգտագործման դեպքերը՝ առանց կախվածության համախտանիշի, որոնք զուգորդվում են հոգեկան և սոմատիկ հետևանքներով: Փորձաքննությունը կատարվում է բուժումից հետո:
«Դ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի էպիզոդիկ օգտագործումը, որը չի առաջացնում հոգեկան և ֆիզիկական հետևանքներ (առանց ախտանշանների):
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ