Անցնել բովանդակությանը

Հոդված 105. Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 105. Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, լսողության, կամ որևէ այլ օրգանի կորուստ, կամ օրգանի ֆունկցիաների անկում, հոգեկան հիվանդություն, կամ առողջության որևէ այլ քայքայում զուգորդված աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստի հետ, կամ առաջացրել է հղիության ընդհատում, կամ դեմքի անջնջելի այլանդակում`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե դրա հետևանքով տուժողը մահացել է կամ դա կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ, կամ կատարվել է իր ծառայողակամ կամ հասարակական պարտքը կատարող տուժողի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(29.12.83 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։