Հոդված 188. Բյուրոկրատիզմը և քաշքշուկը գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկների արմատավորման հարցում
Հոդված 188. Բյուրոկրատիզմը և քաշքշուկը գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկների արմատավորման հարցում
Բյուրոկրատիզմը և քաշքշուկը գյուտեր ու ռացիոնալիզատորական առաջարկներ քննարկելիս ու արմատավորելիս, գյուտի, կամ ռացիոնալիզատորական առաջարկի օգտագործման մասին գյուտարարին կամ ռացիոնալիզատորին հայտնելուց խուսափելը, նախամտածված կերպով խնայողությունները սխալ հաշվելը, կամ նախամտածված կերպով վարձատրությունը ոչ ճիշտ ավելացնելը և դրա վճարումը ձգձգելը, որ կատարվել են պաշտոնատար անձի կողմից`
պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ, կամ պաշտոնանկությամբ, կամ առաջ են բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում: