Հոդված 207. Իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրելը
Հոդված 207. Իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրելը
Իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրելը, կամ նրանց ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որ կատարվել է բռնություն գործադրելով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ:
(29.12.82 խմբագրությամբ)