Անցնել բովանդակությանը

Հոդված 255. Դասալքություն

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 255. Դասալքություն

ա) Դասալքությունը, այսինքն` զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրը թողնելը, ինչպես նաև նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից նույն նպատակով ծառայության չներկայանալը, եթե կատարվել են ժամկետային ծառայության զինծառայողի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ`

պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

գ) դասալքությունը, եթե կատարվել է սպայական կազմին պատկանող անձի, պրապորշչիկի, միչմանի կամ գերակետիկ ծառայության զինծառայողի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև յոթ տարի ժամանակով:

դ) Նույն արարքը, եթե կատարվել է պատերազմի ժամանակ`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ յոթից մինչև տասը տարի ժամանակով:

(26.06.74 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։