Անցնել բովանդակությանը

Հոդված 175. Տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներ շահագործման թողնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 175. Տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներ շահագործման թողնելը

Ակնհայտ տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներ շահագործման թողնելը, կամ դրանց շահագործման, երթևեկության անվտանգության ապահովող կանոնների այլ կոպիտ խախտումն այն անձի կողմից, որը պատասխանատու է տրանսպորտի միջոցների տեխնիկական վիճակի կամ շահագործման համար, եթե դա առաջացրել է սույն օրենսգրքի 173 հոդվածում մատնանշված հետևանքները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով երկու հազարից մինչև երեք հազար դրամ` տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի կամ շահագործման համար պատասխանատվության հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց դրա:

(22.05.74, 29.12.82, 05.12.85, 02.07.91 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։