Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Զինվորական և այլ կոչումներից, ինչպես նաև շքանշաններից, մեդալներից, պատվոգրերից և պատվավոր կոչումներից զրկելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 33. Զինվորական և այլ կոչումներից, ինչպես նաև շքանշաններից, մեդալներից, պատվոգրերից և պատվավոր կոչումներից զրկելը

Ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զինվորական կամ հատուկ կոչում ունեցող անձը դատարանի դատավճռով կարող է զրկվել այդ կոչումից:

Շքանշանով, մեդալով, պատվոգրով պարգևատրված կամ ՀՀ Գերագույն խորհուրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կամ այլ միութենական հանրապետության, ինչպես նաև ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդի նախագահության կողմից պատվավոր կոչման արժանացած, կամ ՀՀ Գերագույն խորհուրդի նախագահության, ՀՀ նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության կամ այլ միութենական հանրապետության նախարարների խորհրդի կողմից զինվորական կամ այլ կոչման արժանացած անձին ծանր հանցագործության համար դատապարտելու դեպքում դատարանը դատավճիռ կայացնելիս լուծում է դատապարտյալին շքանշանից մեդալից, պատվոգրից կամ պատվավոր, զինվորական կամ այլ կոչումից զրկելու մասին այն մարմնին միջնորդագիր ներկայացնելու նպատակահարմարության հարցը, որը դատապարտյալին պարգևատրել է շքանշանով, մեդալով կամ պատվոգրով, կամ նրան շնորել է կոչում:

(27.02.85 խմբագրությամբ)

գ լ ու խ 4.

պատիժ նշանակելու եվ պատժից ազատելու մասին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։