Անցնել բովանդակությանը

Հոդված 44. Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 44. Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունը

Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե նրա կողմից հանցագործություն կատարելու օրից անցել է հետևյալ ժամկետները`

1) մեկ տարի` սույն օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 132, 142, 197, 208 208.1, 216, 217, 218 հոդվածներով, 219 հոդվածի առաջին մասով, 223 հոդվածով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարելու օրից.

2) երեք տարի` այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում երկու տարուց ոչ ավելի ժամանակով, կամ այնպիսի պատիժ, որը կապված է ազատազրկման հետ.

3) հինգ տարի` այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում հինգ տարուց ոչ ավելի ժամանակով.

4) տասը տարի, այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ավելի խիստ պատիժ, քան հինգ տարի ժամանակով ազատազրկումը:

Վաղեմության ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետները լրանալը տվյալ անձը կատարի նոր հանցագործություն, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում երկու տարուց ավելի ժամանակով: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվումն սկսվում է նոր հանցագործության կատարման պահից:

Վաղեմության ընթացքը կասեցվում է, եթե հանցագործություն կատարած անձը թաքնվում է քննությունից կամ դատից: Այդպիսի դեպքերում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է տասնհինգ տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ:

Վաղեմության կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որն այնպիսի հանցագործություն է կատարել, որի համար ըստ օրենքի կարող է մահապատիժ նշանակվել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմություն կիրառել, ապա մահապատիժ չի կարող նշանակվել, և այն փոխարինվում է ազատազրկմամբ:

(29.12.82, 29.01.86 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։