Հոդված 56. Բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման ժամանակը հաշվակցելը
Հոդված 56. Բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման ժամանակը հաշվակցելը
Այն անձի նկատմամբ, որը հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է այնպիսի հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից,նրա առողջանալուց հետո դատարանը կարող է պատիժ կիրառել, եթե չեն անցել վաղեմության ժամկետները կամ այլ հիմքեր չկան քրեական պատասխանատվությունից և պատժից նրան ազատելու համար:
Եթե այդ անձի առողջանալուց հետո նրա նկատմամբ պատիժ է կիրառվում, ապա այն ժամանակը, որի ընթացքում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ են կիրառվել, սույն օրենսգրքի 43 հոդվածի կանոնների համաձայն հաշվվում է պատժի ժամանակի մեջ: