Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Աքսոր և արտաքսում

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 24. Աքսոր և արտաքսում

Աքսորը դատապարտյալին հեռացնելն է իր բնակության վայրից` նրա պարտադիր վերաբնակեցումով որոշակի վայրում:

Արտաքսումը դատապարտյալին հեռացնելն է իր բնակության վայրից` արգելելով նրան բնակվելու որոշակի վայրերում:

Աքսորը և արտաքսումը, թե որպես հիմնական և թե որպես լրացուցիչ պատիժ, կարող են նշանակվել. աքսորը երկուսից մինչև հինգ տարի, արտաքսումը մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

Աքսորը և արտաքսումը, որպես լրացուցիչ պատիժ, կարող են կիրառվել միայն օրենքում հատկապես մատնանշված դեպքերում:

Արքսորը և արտաքսումը չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չեն դարձել: Աքսորը չի կիրառվում նաև հղի կանանց և իրենց խնամքի տակ մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանանց նկատմամբ:

Աքսորը կրելու կարգը, վայրերն ու պայմանները, ինչպես նաև արտաքսման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։