Հոդված 163. Բնակելի տարածությունն ապօրինաբար մեկ ուրիշին զիջելը
Հոդված 163. Բնակելի տարածությունն ապօրինաբար մեկ ուրիշին զիջելը
Պատգամավորների տեղական խորհուրդներին, պետական կամ հասարակական հիմնարկներին, ձեռնարկություններին կամ կազմակերպություններին պատկանող տներում բնակելի տարածությունը նյութական վարձատրությամբ ապօրինաբար մեկ ուրիշին զիջելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ` բնակելի տարածությունը զիջելու համար ապօրինաբար ստացած գումարի բռնագրավումով:
(10.08.90 խմբագրությամբ)