Հոդված 171. Ապօրինի անտառահատում
Հոդված 171. Ապօրինի անտառահատում
Ծառերի ու թփերի ապօրինի հատումը պաշտպանական, սանիտարահիգիենիկ և առողջարարական ֆունկցիաներ կատարող առաջին խմբի անտառներում, արգելոցների, ազգային և բնական պարկերի անտառներում, արգելոցային անտառամասերում, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառներում, բնական հուշարձաններում, անտառապարկերում, եթե վնասը ծառերի և թփերի ապօրինի հատմամբ, կամ անտառի վնասմամբ հասցված վնասի դիմաց բռնագանձման ենթակա գումարի չափը հաշվելու համար սահմանված սակագնով հարյուր դրամից ավելի է, իսկ առաջին խմբին պատկանող մնացած անտառներում երկու հարյուր դրամից ավելի է, կամ ծառերն ու թփերն ապօրինի հատելը մյուս անտառներում, եթե պատճառված վնասը նույն սակագնով երեք հարյուր դրամից ավելի է, ինչպես նաև ավելի քիչ վնաս պատճառած, բայց կրկին անգամ կատարված ծառերի և թփերի հատումը նշված անտառներում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով հինգ հարյուրից մինչև մեկ հազար դրամ` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով:
Ծառերի ու թփերի սիստեմատիկ ապօրինի հատումը, ինչպիսի անտառներում էլ լինի, կամ առաջին անգամ կատարված, բայց խոշոր վնաս պատճառած հատումը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մեկ հազարից մինչև երկու հազար դրամ` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով:
(29.12.82, 04.06.91 խմբագրությամբ)