Հոդված 229. Ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, գործածելը, փոխադրելը, առաքելը կամ վաճառելը
Հոդված 229. Ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, գործածելը, փոխադրելը, առաքելը կամ վաճառելը
Վաճառելու նպատակով ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, ինչպես նաև դրանց ապօրինի վաճառքը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Նույն գործողությունները, որոնք կատարվել են կրկին անգամ, կամ մի խումբ անձնանց նախնական համաձայնությամբ, կամ սույն օրենսգրքի 226.1, 229.1, 229.2, և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, ինչպես նաև, եթե այդ գործողությունների առարկա են եղել խոշոր չափերի թմրամիջոցներ`
պատժվում են ազատազրկմամբ վեցից մինչև տասհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
Առանց վաճառելու նպատակի ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխոդրելը կամ առաքելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Նույն գործողությունները, որոնք կատարվել են կրկին անգամ կամ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով, սույն օրենսգրքի 226.1, 229.1, 229.2, 230 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
Առանց վաճառելու նպատակի ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը, որ կրկին անգամ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով մինչև երեք հարյուր դրամ:
Թմրամիջոցներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու սահմանված կանոնները խախտելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:
Ծանոթագրություն. Թմրամիջոցները կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները ձեռք բերելու, ինչպես նաև դրանք պահելու, փոխադրելու և առաքելու համար քրեական պատասխանատվությունից:
Այն անձը, որը կամովին դիմել է բժշկական հիմնարկին ոչ բուժական նպատակներով թմրամիջոցներ գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար, ազատվում է առանց բժշկի նշանակման թնրամիջոցներ գործածելու, ինչպես նաև գործածված թմրամիջոցներն ապօրինաբար ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և առաքելու համար քրեական պատասխանատվությունից:
(29.01.75, 29.12.82, 23.10.87 խմբագրությամբ)