Անցնել բովանդակությանը

Հոդված 240. Ջրերի աղտոտումը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 240. Ջրերի աղտոտումը

Գետերի, լճերի և մյուս ջրամբարների ու ջրի աղբյուրների աղտոտումը կամ աղբոտումը չմաքրված կամ չվնասազերծված կեղտաջրերով, արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ և այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների թափոններով ու մնացուկներով, որոնք վնաս են պատճառել կամ կարող են պատճառել մարդկանց առողջությանը կամ էլ գյուղատնտեսական արտադրությանը կամ ձկան պաշարներին`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մեկ հազար հինգ հարյուրից մինչև երեք հազար դրամ:

Նույն արարքը, որ էական վնաս է պատճառել մարդկանց առողջությանը կամ գյուղատնտեսական արտադրությանը կամ էլ առաջացրել է ձկան մասսայական ոչնչացում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(22.11.78, 29.12.83, 04.06.91 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։