Հոդված 160. Ոգելից խմիչքների առևտրի կանոնների խախտումը
Հոդված 160. Ոգելից խմիչքների առևտրի կանոնների խախտումը
Օղու և այլ ոգելից խմիչքների առևտրի կանոնների խախտումը առևտրական ձեռնարկությունների և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողների կողմից, որը մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ վարչական տույժի կամ հասարակական ներգործության միջոցներ կիրառելուց հետո`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով երկու հարյուրից մինչև երեք հարյուր դրամ, առևտրական ձեռնարկություններում և հասարակական սննդի ձեռնարկություններում աշխատելու իրավունքից զրկելով երեքից մինչև հինգ տարի ժամանակով:
Նույն արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են ազատազրկան մինչև մեկ տարի ժամանակով` առևտրական ձեռնարկություններում և հասարակական սննդի ձեռնարկություններում աշխատանքի իրավունքից զրկումով երեքից մինչև հինգ տարի ժամանակով:
(04.07.73, 29.12.82, 05.12.85 խմբագրությամբ)