Հոդված 180. Տրանսպորտային միջոցներ փախցնելը
Հոդված 180. Տրանսպորտային միջոցներ փախցնելը
Տրանսպորտային միջոցներ փախցնելը, առանց դրանք հափշտակելու նպատակի`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ, կամ առաջացնում է հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Նույն արարքը, որ կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կամ հարբած վիճակում, այլև եթե զուգորդվել է տուժողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Ավտոմոտոտրանսպորտային միջոցներ, կամ այլ ինքնագնաց մեքենաներ փախցնելը, որը զուգորդված է տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:
(29.10.80, 29.12.82, 05.12.85 խմբագրությամբ)