Հոդված 128. Վտանգի մեջ թողնելը
Հոդված 128. Վտանգի մեջ թողնելը
Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, կամ օգնությու ցույց տալու անհրաժեշտության մասին պատշաճ հիմնարկներին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և նրան ինքը չի դրել կյանքի համար վտանգվոր դրության մեջ`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և փոքրահասակության, զառամության, հիվանդության կամ ընդհանրապես իր անօգնականության հետևանքով ինքնապահպանության համար միջոցներ ձեռք առնելու հնարավորությունից զրկված անձին անօգնական թողնելը այն դեպքում, երբ հանցավորը հնարավորություն է ունեցել օգնելու տուժողին և պարտավոր էր հոգ տանել նրա մասին, կամ նրան ինքն է դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:
Այս հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը, կամ եթե այն առաջացրել է այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
(29.12.82 խմբագրությամբ)