Անցնել բովանդակությանը

Հոդված 258. Ռազմական գույքը վատնելը կամ կորցնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 258. Ռազմական գույքը վատնելը կամ կորցնելը

ա) Ժամկետային ծառայության զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար նրան տրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները վաճառելը, գրավ դնելը կամ օգտագործման համար ուրիշին հանձնելը (վատնում), ինչպես նաև այդ առարկաները կորցնելը կամ փչացնելը` դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով`

պատժվում են կարգապահական գումարտակ ուղարկելով երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում են ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

դ) Ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ռազմամթերքը, փոխադրական միջոցները, տեխնիկական մատակարարման առարկաները, կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելը` դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

ե) Այս հոդվածի «դ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:

(29.12.82, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։